ԼԼիլիթ Ասատրյան

Խաղաղության պայմանագրում չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները` դրանից բխող հետևանքներով. ՀՀ վարչապետ

Խաղաղության պայմանագրում չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները` դրանից բխող հետևանքներով. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին: Հարցին` ինչ փուլում է գործընթացը, նա պատասխանեց.

«Սկզբից մենք լավ առաջ ընթացանք, քանի որ կենտրոնացել էինք հիմնականում այն հոդվածների շուրջ, որտեղ հակասությունները կարող էին այնքան մեծ չլինել, չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները` դրանից բխող հետևանքներով: Մյուս կողմից կառավարության դիրքորոշումն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի: Փորձում ենք ամեն ինչ անել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ»:

Ճշտող հարցին` արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը ԼՂ-ն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելն է, ՀՀ վարչապետը արձագանքեց.

«ԼՂ-ում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են ունեցել ԼՂ իշխանությունները, համենայն դեպս այդպես է եղել 2018 թ.-ից հետո: Այսօր էլ ԼՂ-ում իրավիճակը վերահսկում են ԼՂ ընտրված ներկայացուցիչները, այնտեղ են ռուս խաղաղապահները, խոսքը այլ բանի մասին է. եթե ՀՀ-ն և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, նշանակում է` խաղաղություն երբեք չի լինի»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում