Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանաձոր, ծանոթացել փողոցների հիմնանորոգման աշխատանքներին

ԴԴիանա Գասպարյան

Լոռու մարզ այցի առաջին կանգառը Վանաձորում էր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության ֆինանսավորմամբ ընթացքի մեջ են Խորենացու փողոցի գրեթե 1 կմ հատվածի 2 երթևեկելի գոտիների հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար հատկացվել է շուրջ 273 մլն դրամ:

 

Հրաչյա Ներսիսյան փողոցի 1,1 կմ հատվածում ևս իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հատկացվել է 314 մլն դրամ: Միջոցների շուրջ 50 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:

 

Շինաշխատանքները կավարտվեն առաջիկայում:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում