ԿԿարմեն Ղուկասյան

ՔՏՀԱՏՄ-ն ամբողջությամբ դադարեցրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը

ՔՏՀԱՏՄ-ն ամբողջությամբ դադարեցրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 21-ին ամբողջությամբ դադարեցրեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:

 

Մինչ այդ՝ օգոստոսի 3-ին ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտագության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն էին իրականացրել վերոնշյալ հասցեում շահագործվող բենզալցակայանում։
 
Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
 
Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից որոշում էր կայացրել Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող բենզալցակայանի շահագործումը ամբողջությամբ  դադարեցնելու մասին։
 

 

 

 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում