ԼԼիլիթ Ասատրյան

ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից սնունդ ու հիգիենայի պարագաներ են տրամադրվել ավելի քան 50 000 անձի

ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից սնունդ ու հիգիենայի պարագաներ են տրամադրվել ավելի քան 50 000 անձի
Լեռնային Ղարաբաղի շրջափակման ընթացքում ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից սննդի ու հիգիենայի պարագաների տրամադրման տեսքով աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 50 000 անձի (սոցիալական տարբեր խմբեր): Այդ մասին ասված է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի Ֆեյսբուքի էջում։
 
«Վերջին շաբաթների ընթացքում միայն Ստեփանակերտ քաղաքում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 2500 ընտանիքի, առաջիկա օրերին ավարտին կհասցվի ստացված դիմումներից մնացորդ 4500-ի բավարարումը, մոտ 700 հղի կանանց կտրամադրվի սնունդ և հիգիենայի պարագաներ, իսկ 22.08.2023-ից կսկսվի նոր դիմումների ընդունման գործընթացը:
 
Շրջաններում փորձ է արվում գյուղական համայնքների բնակիչներին ալյուր տրամադրելով հացի փռերի հնարավորությունն առավելապես ուղղել քաղաքային համայնքների բնակիչների կարիքների բավարարմանը»,- նշված է գրառման մեջ:


logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում