ԼԼուսինե Մուրադյան

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Օգոստոսի 17-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևան քաղաքում օգոստոսի 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-22-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-21-ին կեսօրից հետո, 22-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-3 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում