ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել լիարժեք օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ հովանու ներքո շարունակվող բանակցությունները

ՎՎարդուհի Հարությունյան

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչ Ֆելիքս Օսեյ Բոատենգը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արել լիարժեք օգտագործել Եվրոպական Միության հովանու ներքո շարունակվող միջնորդական ջանքերն ու բանակցությունները:

Նրա կարծիքով՝ այդ քննարկումները կօգնեն նվազեցնել լարվածությունը, կնպաստեն հարաբերությունների կարգավորմանը և հող կնախապատրաստեն խաղաղության ապագա պայմանագրի շուրջ բանակցությունների համար։

«Մենք կարծում ենք, որ բաց ռազմական առճակատումն ու պատերազմը որևէ մեկի շահերին չեն ծառայում։ Դա խորացնում է քաղաքացիական բնակչության, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների տառապանքները»,- նշել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ «Լաչինի միջանցքը և այլ ընդունելի կենսունակ երթուղիները» կարևորագույն օղակ են առողջապահության, հիմնական ծառայությունների և ապրանքների հասանելիության, ինչպես նաև ազատ տեղաշարժի իրավունքի ապահովման գործում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում