Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնությունը պետք է ցուցաբերվի շտապ՝ առանց քաղաքականացման․ ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ

ՎՎարդուհի Հարությունյան

ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ Միշել Քսավիե Բիանգը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակի կապակցությամբ:

«Քաղաքացիական անձինք բախվում են սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների, հիմնական հիգիենայի պարագաների պակասին, ինչպես նաև հիմնական ծառայությունների բացակայությանը»,- ասել է Բիանգը:

Նրա խոսքով՝ մարդասիրական օգնությունը պետք է ցուցաբերվի շտապ՝ առանց քաղաքականացման։ Նա կոչ է արել խստորեն պահպանել միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորությունները, «հատկապես նրանք, որոնք վերաբերում են մարդկանց և ապրանքների մարդասիրական մուտքին և ազատ տեղաշարժին»: Նա կարևոր է համարել, որ հիվանդները կարողանան բուժում ստանալ առանց ընդհատումների:

Գաբոնի ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամը պետք է կարգավորվի երկխոսության միջոցով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, կոչ է արել շարունակել բանակցությունները, որպեսզի համաձայնություն ձեռք բերվի առանցքային հարցերում, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը:

«Կողմերը պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն և զերծ մնան ռազմական սպառնալիքների օգտագործումից, սադրիչ հռետորաբանությունից կամ ատելության խոսքից»,- նշել է դիվանագետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում