ԼԼուսինե Մուրադյան

ԱՍՀՆ-ն և ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում են «Ակվատեկ»-ում տեղի ունեցած միջադեպի մանրամասները

ԱՍՀՆ-ն և ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում են «Ակվատեկ»-ում տեղի ունեցած միջադեպի մանրամասները

«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ երեկվանից ուսումնասիրում է դեպքի մանրամասները՝ դրանց համարժեք ընթացք ապահովելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

 

«Մինչ դեպքի երկկողմանի ուսումնասիրությունը կրկին ընդգծում ենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը խտրականության բացառումն է։

 

Նախարարությունը հետամուտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովմանը»,- նշված է հայտարարությունում:
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ առանց հիմնավորման արգելվել է Վանաձորից Երևան ժամանած, հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը ժամանցի կենտրոն: 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում