ԴԴավիթ Մուրադյան

Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ ատելության խոսքը. Արման Խաչատրյան

Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ ատելության խոսքը. Արման Խաչատրյան

Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետության հովանավորությամբ իրականացվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում շեշտել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը: 

«Սա ատելության խոսքի, ակնհայտ ռասիստական բովանդակության և նացիզմի գովասանքի ողբալի դրսևորում է: Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու պետական հովանավորությամբ իրականացվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ»,- նշել է դիվանագետը:

Նա նաև տարածել է «Stop Antisemitism»-ի՝ հակասեմականության  դեմ պայքարող ամերիկյան անկախ ոչ հասարակական կազմակերպության գրառումը: Այն անդրադարձել է Ադրբեջանում հրապարակված մի հոդվածի, որի վերնագիրն է՝ «Հիտլերն ավելի մարդասեր է, քան պատմության մեջ եղած ցանկացած հայ ղեկավար»:

«Stop Antisemitism-ը սարսափեց՝ տեսնելով, որ ադրբեջանական թերթը հրապարակում է դա: Ադոլֆ Հիտլերը սպանել է 6 միլիոն հրեայի և 5 միլիոն այլ ազգերի։ «Մարդասեր» բառը և նրա անունը նույն նախադասության մեջ չեն կարող կիրառվել»,- գրել է կազմակերպությունը Twitter-ում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում