«Դեռ երեք տարի առաջ ֆինանսների նախարարությունն արձանագրել է, որ իր առաքելությունն է՝ ստեղծել Հայաստանի բեկումնային զարգացումը սպասարկող նորարար ֆինանսական համակարգեր, և անշեղորեն հավատացել է այդ հնարավորությանը»,- Ազգային ժողովի լիագումար նիստում 2027-ի բյուջեի մասին օրենքը ներկայացնելիս նշել է նախարարը։
Վահե Հովհաննիսյանը նաև թվերով, գրանցված արդյունքներով հիմնավորել է, որ այդ համակարգերը կայացած են, բեկումնային զարգացումը փաստ է։ «Խաղաղության օրակարգը մեզ համար ստեղծել է կայուն զարգացման հնարավորություններ»,- հայտարարել է ֆինանսների նախարարը, ընդգծել՝ կայուն զարգացման հնարավորություններից օգտվելով է, որ ունենք բեկումնային զարգացում ու որակական բարելավում բոլոր ոլորտներում։
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։










