ՄՄարիամ Մխիթարյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ում քվեարկել են ԱՄՆ-ին կազմակերպություն վերադարձնելու օգտին ՝ առանց պարտքի անհապաղ մարման

ՅՈՒՆԵՍԿՕ-ում քվեարկել են ԱՄՆ-ին կազմակերպություն վերադարձնելու օգտին ՝ առանց պարտքի անհապաղ մարման

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի արտահերթ նստաշրջանի մասնակիցները ձայների մեծամասնությամբ բանաձև են ընդունել ԱՄՆ-ին կազմակերպություն վերադարձնելու մասին՝ Վաշինգտոնի առաջարկած՝ պարտքի աստիճանական մարման պայմանով: Այդ մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։

Ընդհանուր առմամբ քվեարկել է 142 Երկիր։ Բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 132 պատվիրակություն։ Դեմ է հանդես եկել 10 երկիր, ևս 15-ը ձեռնպահ են մնացել։

Ընդունված բանաձևի համաձայն՝ նախկինում ԱՄՆ-ն իր մուծումները չի կատարել իրենից անկախ հանգամանքների պատճառով։ Այն դեպքում, եթե հաջողվի ձևակերպել Վաշինգտոնի վերադարձը մինչև հուլիսի 31-ը, նրա պատվիրակները կկարողանան ընտրվել գործադիր խորհրդում և մասնակցել բոլոր քվեարկություններին մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանը: Բացի այդ, հաշվի առնելով ԱՄՆ-ի հսկայական պարտքը՝ որոշվել է կասեցնել գլխավոր կոնֆերանսի ներքին կանոնակարգի մի շարք դրույթներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում