ԿԿարմեն Ղուկասյան

Նախագահ Խաչատուրյանն այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամ

Նախագահ Խաչատուրյանն այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամ:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ հիմնադրամի նախագահ Հանց Պաքեն, ողջունելով նախագահին, շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ երկար տարիներ հիմնադրամը բազմաթիվ կարևոր ծրագրեր է իրականացրել Հայաստանում:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր խոսքում անդրադարձել հիմնադրամի երկարատև գործունեությանը՝ կարևորելով վերջինիս դերը Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում ժողովրդավարության, ժողովրդավարական գաղափարների տարածման գործում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում իրականացվող բարեփոխումներին և առկա խնդիրների հաղթահարման ուղիներին: Նախագահն ընդգծել է նաև, որ ժողովրդավարական համակարգերի ձևավորման ու ամրապնդման համար կարևոր նախապայմաններից է կայուն խաղաղությունը, ինչն էլ վերջնարդյունքում հանդիսանում է հիմնադրամի գործունեության նպատակներից մեկը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է նաև, որ ինքն անձամբ, ինչպես նաև ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտի շատ երիտասարդ գործիչներ, սերտորեն համագործակցել են հիմնադրամի հետ, ինչն իր դրական ազդեցությունն է թողել ազատական գաղափարների տարածման համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամորեն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստող նախաձեռնություններին:

Նախագահը նաև հույս է հայտնել, որ Նաումանի հիմնադրամը առաջիկայում նույնպես կակտիվացնի հարավկովկասյան տարածաշրջանում իր ավանդական գործունեությունը, որը հավելյալ խթան է ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, խաղաղության հաստատման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում