ՄՄարիամ Մխիթարյան

«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրը Իրանի հետ է. Էրդողան

«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրը Իրանի հետ է. Էրդողան

Թուրքիայի նախագահը Բաքվից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա նշել է, որ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում առաջընթացն էապես նպաստելու է Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը։ Տեսնում ենք, որ այդքան տառապանքից հետո մեր տարածաշրջանում բացվում է խաղաղության դուռը։ Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը պատասխանատվությամբ գործեն, որպեսզի այս հնարավորությունը չկորսվի»,- նշել է նա։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Անկարա կատարած այցին՝ Էրդողանն ընդգծել է․ «Նրա կողմից մեր հրավերի ընդունումը կարևոր քայլ էր»։ Նրա խոսքով՝ արարողության ժամանակ ՀՀ վարչապետի հետ միայն կարճ զրույց է ունեցել և շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար։

Լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ նշելով, թե իբր այդ հարցում խնդիրը Հայաստանի հետ չէ:

««Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրը Իրանի հետ է։ Իրանի նման դիրքորոշումը տխրեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Հուսով եմ, որ այս դժվարությունն էլ ամենակարճ ժամանակում կհաղթահարենք։ Եթե դրան դրական մոտենային, այսօր թե՛ ցամաքային, թե՛ երկաթուղային ճանապարհով Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը միավորված կլինեին և գուցե Պեկին-Լոնդոն գիծն էլ բաց լիներ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում