ԿԿարմեն Ղուկասյան

Արցախի նախագահը պատերազմի վետերաններին է ներկայացրել ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի նախագահը պատերազմի վետերաններին է ներկայացրել ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ  Հարությունյանը հունիսի 8-ին հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության, Աֆղանական պատերազմի  վետերանների միության և Պահեստազորի սպաների միության  մի խումբ անդամների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը, խոսել Արցախի անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականության մասին։

Նախագահը բարձր է գնահատել  Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում հանդիպման մասնակից կառույցների ունեցած ավանդը, գիտելիքներն  ու փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն օգտագործել Արցախի համար կենսական  նշանակություն ունեցող ոլորտներում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում