Կախովկայի հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) ամբարտակի փլուզումից հետո 15 բնակավայրի մոտ 2700 տուն ջրի տակ է անցել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ամբարտակի ոչնչացման հետ կապված իրավիճակը հանգեցրել է նրան, որ Խերսոնի մարզում աղետի գոտում է հայտնվել 22-ից 40 հազար մարդ, գրեթե 1300 մարդ տարհանվել է։ Այս մասին հայտարարել է Խերսոնի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։
Նա հավելել է, որ գրեթե բոլոր անհետ կորածները, բացառությամբ յոթի, հայտնաբերվել են։
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ավերումից հեղեղվել է նաև ականապատ դաշտերի մի մասը, ՏԱՍՍ-ը մեջբերում է Սալդոյի խոսքերը։










