ԼԼիլիթ Ասատրյան

Ինչու են սահմանագծման համար որպես հիմք ընտրվել 1975 թ. քարտեզները. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Ինչու են սահմանագծման համար որպես հիմք ընտրվել 1975 թ. քարտեզները. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Ինչու են ընտրվել 1975 թ. քարտեզները: Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը, պատասխանելով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` խնդիրը ոչ թե թվականն է, այլ այն, որ որևէ քարտեզ պետք է վերցնել որպես հիմք: Նա նշեց` մյուս քարտեզների մեջ ՀՀ տարածքի մասով մեծ տարբերություններ չկան:

«Հետաքրքիր դինամիկա ենք նկատել. ԽՍՀՄ հանրագիտարանը մի քանի անգամ հրատարակվել է, բայց որպես ՀՀ տարածք ֆիքսված է 29.800 քկմ, կա նյուանսների, տեղանքների տարբերություն, բայց ընդհանուր տարածքի մասով տարբերություններ չկան: Խնդիրը` ոչ թե ինչ-որ թվի մեջ կա խորհրդավորություն, այլ դելիմիտացիայի համար ինչ-որ բան պետք է վերցնել որպես հիմք, խոսքը 1975 թ. Խորհրդային Միության ԶՈՒ գլխավոր շտաբի հաստատած քարտեզների մասին է: Ենթադրում ենք, որ դրանք Ալմա Աթայի հռչակագրից առաջ այդ ֆորմատով հաստատված վերջին քարտեզներն են»,- նշեց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում