ԼԼիլիթ Ասատրյան

Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են. Արցախի ՄԻՊ

Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են. Արցախի ՄԻՊ

Այսօր նաև Քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով զոհված Վաղարշակ Գրիգորյանի, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Վիկտորյա Գևորգյանի և Արցախյան շարժման ընթացքում ադրբեջանական ագրեսիաներին զոհ գնացած հարյուրավոր երեխաների օրը պետք է լիներ։ Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Մենք անհերքելի պատասխանատվություն ունենք երեխաների պաշտպանության համար։ Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են։ Երեխաների հիմնարար իրավունքները, ներառյալ նրանց կյանքի իրավունքը, ընտանիքի և համայնքի հետ լինելու իրավունքը, առողջության իրավունքը, անձնային զարգացման իրավունքը, դաստիարակվելու և պաշտպանվելու իրավունքը երաշխավորված են միջազգային կոնվենցիաներով և հատուկ ուշադրություն են պահանջում։

 

Սակայն, ցավալիորեն, մարդկությունը ձախողում է իր պարտականությունը՝ ապահովելու այն, ինչին երեխաները արժանի են»,- գրել է նա։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում