ԼԼիլիթ Ասատրյան

ԿԸՀ նախագահը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում է քննարկումների

ԿԸՀ նախագահը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում է քննարկումների

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության մշակման շրջանակներում սկսել է աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդակցությունների շարք՝ ընտրական գործընթացում առանձին գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, կազմակերպությունների և ընտրական գործընթացին առնչվող շահագրգիռ կողմերի հետ։

Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության դերը ընտրական գործընթացներում, անկասկած, քաղաքացիական հասարակության հետ քննարկումները կարող են հանդիսանալ ԿԸՀ ռազմավարության մշակման կարևորագույն բաղադրիչը։

ԿԸՀ-ն ակնկալում է ընտրական տարբեր գործընթացներում ներգրավված հասարակական կազմակերպությունների բովանդակային ներդրումը: Առաջիկա քննարկումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար առանձնացրել են մի շարք թեմաներ և առաջարկում են բոլոր հետաքրքրված կազմակերպություններին մինչև հունիսի 1-ը ներառյալ գրանցվել հետևյալ հղումով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում