ՄՄարիամ Մխիթարյան

Սաուդյան Արաբիան տիեզերք է ուղարկել առաջին կին տիեզերագնացին

Սաուդյան Արաբիան տիեզերք է ուղարկել առաջին կին տիեզերագնացին

Սաուդյան Արաբիայի առաջին կին տիեզերագնաց Ռայանա Բառնավին մասնավոր առաքելության շրջանակում տիեզերք է թռել մեկ այլ սաուդցի՝ Ալի ալ Կարնիի, ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Փեգի Ուիթսոնի և ավտոարշավորդ Ջոն Շոֆների հետ: Կրծքագեղձի քաղցկեղի հետազոտող Բառնավին միջազգային տիեզերակայանում մի շարք փորձեր կանցկացնի:

Կոմերցիոն այս առաքելությունը կազմակերպել է մասնավոր տիեզերական Axiom Space ընկերությունը: SpaceX Falcon 9 հրթիռակիրը կիրակի երեկոյան Crew Dragon տիեզերանավը բարեհաջող արձակել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից: Անձնակազմը մեկ շաբաթ կանցկացնի միջազգային տիեզերակայանում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում