Ուժեղացված ծառայություն Տավուշի մարզում. արդյունքներն ամփոփվել են

ԱԱրսեն Մկրտչյան

Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը մայիսի 17-ին կազմակերպել էր ուժեղացված ծառայություն ողջ մարզի տարածքում: Մասնակցում էին վարչության և տարածքային բաժինների գրեթե բոլոր ծառայություններից ոստիկաններ, այդ թվում` մարզի պարեկները: Արդյունքներն ամփոփվել են:

Ոստիկանության Իջևանի բաժնի սպասարկած տարածքում տարբեր իրավախախտումների համար կազմվել է 18 արձանագրություն, Դիլիջանի տարածքում` 15 արձանագրություն, նաև հայտնաբերվել է երկու դանակ, Նոյեմբերյանում կազմվել է 5 արձանագրություն, հայտնաբերվել է մեկ դանակ, Տավուշում` կազմվել է 12 արձանագրություն, հայտնաբերվել են երեք դանակ և կանեփի սերմ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական մարմին:

Ուժեղացված ծառայությունները լինելու են պարբերական:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում