ՄՄարիամ Մխիթարյան

Կաննում բացվել է 76-րդ միջազգային կինոփառատոնը

Կաննում բացվել է 76-րդ միջազգային կինոփառատոնը

Երեքշաբթի երեկոյան կայացել է Կաննի 76-րդ կինոփառատոնի բացման արարողությունը, որի մասին հայտարարել են ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովն ու ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը: Բացման արարողության ժամանակ նա ստացել է պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը»:  

Արարողության հյուրերի ու աստղերի թվում են եղել Ումա Թուրմանը, Մադս Միքելսենը, Հելեն Միրենը և ուրիշներ։

Կաննը սկսվել է Լյուդովիկոս XV-ի ժամանակաշրջանի Jeanne du Barry դրամայի պրեմիերայով՝ Ջոնի Դեփի մասնակցությամբ:

Ժյուրիի նախագահն այս տարի փառատոնի բարձրագույն մրցանակի կրկնակի դափնեկիր, շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդն է։ Նա կարմիր գորգի վրայով անցել է ժյուրիի անդամներով՝ ինը երիտասարդ դերասաններով ու ռեժիսորներով շրջապատված։ Մրցույթին ներկայացված 21 ֆիլմերից նրանք պետք է ընտրեն «Ոսկե արմավենու ճյուղին» արժանի ֆիլմ։

Փառատոնում ներկայացվելու են ինչպես մեծ վարպետների, այնպես էլ հատկապես Եվրոպայից և Աֆրիկայից նորեկների ֆիլմեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում