ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում ձերբակալվել է ԻՊ-ի վեց կողմնակից

Վրաստանում ձերբակալվել է ԻՊ-ի վեց կողմնակից

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են հանրապետության վեց քաղաքացու՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները կապված են ««Իսլամական պետության» ազդեցիկ առաջնորդներից մեկի հետ, և նրա հրամանատարությամբ ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել տարբեր երկրներում»։ Բացի այդ, առգրավվել են զինամթերք և պայթուցիկ նյութեր։ Քրեական հետաքննություն է հարուցվել նաև օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, որը տեղավորվել է ՆԳՆ միգրացիոն վարչության ժամանակավոր կացարանի կենտրոնում։

Վրաստանի հատուկ ծառայությունը  նաև տեղեկացրել է, որ ահաբեկչական գործունեության մասին տեղեկությունը փոխանցվել է գործընկեր երկրների իրավասու մարմիններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում