ԿԿարմեն Ղուկասյան

Քննարկվել են առևտրային ցանցերի և մատակարարների հարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները

Քննարկվել են առևտրային ցանցերի և մատակարարների հարաբերությունների  կարգավորմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ` մատակարարների հետ առևտրի արդար կանոնների սահմանման, այդ թվում՝ ուշ վճարումների խնդրի կարգավորման նպատակով առաջարկվող օրենսդրական փոփոխությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են Հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը, Շուշան Սարգսյանը, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք:

 

Ինչպես տեղեկացնում են ՄՊՀ-ից՝ ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ Հանձնաժողովը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում, որոնք նպատակաուղղված են հավասարակշռելու առևտրային ցանց - մատակարարներ հարաբերությունները՝ նախատեսելով կարգավորումներ մատակարարներին ուշ վճարելու, պայմանագիր կնքելուց հրաժարվելու և բանակցային ուժեղ դիրքով պայմանավորված այլ դեպքերի համար։ Նախագծերն ուղարկվել են շահագրգիռ պետական մարմիններին և անձանց, հանրային քննարկման են դրվել www.e-draft.am կայքում, ստացվել են մի շարք առաջարկություններ, և այս փուլում հանձնաժողովը հանդիպումներ է իրականացնում դրանք քննարկելու նպատակով:

 

Հանդիպմանը մասնակցող առևտրային ցանցերի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, միաժամանակ առաջարկներ են ներկայացրել որոշ դրույթների վերանայման վերաբերյալ:
 

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Հայկ Կարապետյանը նշել է, որ ներկայացված առաջարկները քննարկման առարկա կդառնան, պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքները շարունակելու ուղղությամբ՝ խնդրի կարգավորման լավագույն լուծումներ գտնելու նպատակով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում