Ստամբուլում շարունակվում են բանակցությունները «հացահատիկի գործարքի» երկարաձգման շուրջ

Ստամբուլում շարունակվում են բանակցությունները «հացահատիկի գործարքի» երկարաձգման շուրջ

Այսօր Ստամբուլում տեղի են ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարների և ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչների բանակցությունները «հացահատիկի գործարքի» երկարաձգման շուրջ։

«Մենք շարունակում ենք բանակցությունները կայունություն ապահովելու համար»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Անդրադառնալով թեմային՝ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ձեռնպահ է մնացել բանակցությունները մեկնաբանելուց՝ հորդորելով սպասել Ստամբուլից նորությունների։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում