Պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը ոչ կառուցողական է. Զախարովա

ԴԴիանա Գասպարյան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է հաջորդ շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայանալիք բանակցություններին: Լրագրողը հարց է ուղղել Զախարովային՝ ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, որ Բաքուն և Երևանը զգալի առաջընթաց են գրանցել մայիսի 1-4-ը` Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների ընթացքում, և արդյո՞ք ռուսական կողմը խաղաղության հնարավոր պայմանագրի շուրջ մոսկովյան քննարկումների ժամանակ հաշվի կառնի վաշինգտոնյան պայմանավորվածությունները:

Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Բլինքենի հայտարարությունները, ճիշտն ասած, համահունչ չեն ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին, որոնց համաձայն՝ խաղաղության պայմանագրի մի շարք կետերի շուրջ առաջխաղացմանը զուգահեռ` առանցքային որոշ հարցերում կողմերն ունեն տարբերվող դիրքորոշումներ: Ելնում ենք նրանից, որ Երևանը և Բաքուն կշարունակեն աշխատել խաղաղության պայմանագրի վրա՝՝ երկկողմ ձևաչափով։ Կշարունակենք աջակցել այդ գործընթացին, այդ իսկ պատճառով առաջարկել ենք Մոսկվայում հանդիպումներ և բանակցություններ անցկացնել։ Մեր հիմնական նպատակը, ինչի մասին բազմիցս հայտարարել ենք, տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելն է։ Այդ նպատակին հասնելու միակ՝ այլընտրանք չունեցող ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումն է։

Մարիա Զախարովան անդրադարձել է նաև 2021 և 22 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում ՀԱՊԿ-ի անգործության հետ կապված հայկական կողմից հնչող հայտարարություններին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ պաշտոնական Երևանի հրապարակային քննադատությունը Մոսկվան համարում է ոչ արդյունավետ։

Մարիա Զախարովա - Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ բովանդակային աշխատանքները վերսկսելու ուղղությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում