ՄՄարիամ Մխիթարյան

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է 2020 թ.-ից COVID-19-ի պատճառով  ամբողջ աշխարհում հաստատված արտակարգ դրության ավարտի մասին։

Հայտարարությունը նա արել է ուրբաթ Ժնևում կայացած ճեպազրույցում՝ համաձայնելով ԱՀԿ փորձագետների համապատասխան հանձնարարականի հետ։

«Երեկ արտակարգ իրավիճակների կոմիտեն անցկացրեց իր 15-րդ նիստը և ինձ առաջարկեց հայտարարել արտակարգ իրավիճակի ավարտի մասին: COVID-19-ը այլևս վտանգավոր չի համարվում հանրային առողջության ոլորտում»,- ասել է Գեբրեյեսուսը:

Ըստ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հիվանդությանը զոհ է դարձել մոտ 7 միլիոն մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում