ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԿԿարմեն Ղուկասյան

Արցախի ԱԳ նախարարը և Օ դը Ֆրանս շրջանի նախագահը ստորագրել են միջազգային հանրությանն ուղղված համատեղ հայտարարություն

Արցախի ԱԳ նախարարը և Օ դը Ֆրանս շրջանի նախագահը ստորագրել են միջազգային հանրությանն ուղղված համատեղ հայտարարություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օ դը Ֆրանս շրջանի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից:

«Կողմերն անդրադարձել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից օրեր առաջ ապօրինի անցակետի տեղադրմանը։ Քննարկվել են նաև փոխգործակցության ընդլայնմանն ու հումանիտար ծրագրերին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը և Օ դը Ֆրանս շրջանի նախագահ Քսավիե Բերտրանն ի նշան փոխադարձ հարգանքի ու բարեկամության ստորագրել են միջազգային հանրությանն ուղղված համատեղ հայտարարություն՝ ի սատարումն Արցախի ժողովրդի կողմից իր հիմնարար իրավունքների, մասնավորապես, ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման։

Արցախյան կողմից հանդիպմանը ներկա էին ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Նույն օրը Քսավիե Բերտրանը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած մի խումբ արցախցիների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Օ դը Ֆրանս շրջանի և Վայոց ձորի մարզի միջև համագործակցության հայտարարություն է ստորագրվել:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում