ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը ապրիլի 27-ին կմասնակցի «Ակկույու» ԱԷԿ վառելիքի լիցքավորման արարողությանը

Էրդողանը ապրիլի 27-ին կմասնակցի «Ակկույու» ԱԷԿ վառելիքի լիցքավորման արարողությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի ապրիլի 27-ին «Ակկույու» ատոմակայանում վառելիքի լիցքավորման արարողությանը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է թուրքական պետական ​​A Haber հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը նշում է նաև, որ մինչև արարողությունը Թուրքիայի ղեկավարը նախատեսել է հեռախոսային բանակցություններ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացումն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Ապրիլի 27-ին Մերսինում նախատեսված է «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի համար առաջին միջուկային վառելիքի լիցքավորման արարողությունը։ Վառելիքի տեղակայումով օբյեկտը շուտով պաշտոնապես միջուկային կարգավիճակ կստանա: Սպասվում է, որ Պուտինը միջոցառմանը կմասնակցի տեսակապի միջոցով։

«Ակկույուն» Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է։ Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 2010 թվականի մայիսի 12-ին կնքված միջկառավարական համագործակցության համաձայնագրի հիման վրա։ «Ռոսատոմ» պետական կորպորացիան հանդիսանում է «Ակկույու նուկլեար» ընկերության հիմնական բաժնետերը, որը ստանձնել է կայանի նախագծման, կառուցման, սպասարկման, շահագործման և շահագործումից հանելու պարտավորությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում