Սուրբ Գրիգոր Նարեկացին թողեց մի աղոթագիրք, որտեղ ձուլվեց հայ ազգի հավատքը. Հռոմի Պապ

Սուրբ Գրիգոր Նարեկացին թողեց մի աղոթագիրք, որտեղ ձուլվեց հայ ազգի հավատքը. Հռոմի Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը չորեքշաբթի հրապարակային ընդհանուր խորհրդածության ժամանակ անդրադարձել է Սուրբ Գրիգոր Նարեկացու գործունեությանն ու թողած ժառանգությանը:

«Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական մըն էր, որ ապրեցաւ հազար տարուայ կողմ, ու մեզի թողուց աղօթքի գիրք մը, որուն մէջ ձուլուեցաւ հայ ազգին հաւատքը, քրիստոնէութիւնը ողջագուրող առաջին ազգը. Ազգ մը` որ Քրիստոսին խաչը պինդ բռնած շատ չարչարուեցաւ պատմութեան ընթացքին։

Գրիգոր Նարեկացին ճանչցուած է որպէս համընդհանուր զօրակցութեան թարգման»,- ասել է Հռոմի Պապը։

Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետը ելույթի ավարտին Տիրոջից խնդրել է պարգևել Գրիգոր Նարեկացու պես վանականներ, որոնք առաջ են տանում եկեղեցին:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Վատիկանում Գրիգոր Նարեկացուն շնորհվել է Տիեզերական Եկեղեցու վարդապետի տիտղոս:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում