ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է. Մարուքյան

Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է. Մարուքյան

Շուրջ 2 տարի է, ինչ ահազանգում ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրության մասին։ Այսօր Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Այդ մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Սա նշանակում է, որ 120.000 խաղաղ հայերը Լեռնային Ղարաբաղում թակարդում են հայտնվել և պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից։ Սա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ դիտարկման ներքո։ Ավելին, սա մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումներին չարձագանքելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից նախկինում իրականացված վայրագությունների հանդեպ հանդուրժողականության արդյունք է»,- գրել է Մարուքյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում