ՄՄարիամ Մխիթարյան

Ալեք Բոլդուինին ներկայացված մեղադրանքները հանվել են

Ալեք Բոլդուինին ներկայացված մեղադրանքները հանվել են

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինն ազատվել է օպերատոր Գալինա Հաթչինսի դեմ չկանխամտածված սպանության մեղադրանքից։ Այդ մասին հայտնել են նրա փաստաբանները, գրում է Euronews-ը։

Հաթչինսը մահացել է 2021 թվականին «Ժանգը» ֆիլմի նկարահանման ժամանակ հրաձգության հետևանքով: Բոլդուինը կրակել է զենքից, որը, պարզվել է, լիցքավորված է եղել մարտական ​​փամփուշտներով։ Հաթչինսն ու ռեժիսոր Ջոել Սոուզան վիրավորվել են։ Վերջինս մի քանի ժամ անց դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել օպերատորի կյանքը։

Մեղադրանքը վերացնելու հանելու հայտարարվել է դատավարության մեկնարկից երկու շաբաթ առաջ։

Նույն օրը հայտնի է դարձել, որ նկարահանող խումբը՝ Ալեք Բոլդուինի գլխավորությամբ, վերսկսել է ֆիլմի նկարահանումները, որոնք ընդհատվել էին հետաքննության ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում