ՄՄարիամ Մխիթարյան

Օրբանին զարմացրել է Ստոլտենբերգի խոսքը, թե ՆԱՏՕ-ի բոլոր անդամները կողմ են Ուկրաինայի անդամակցությանը

Օրբանին զարմացրել է Ստոլտենբերգի խոսքը, թե ՆԱՏՕ-ի բոլոր անդամները կողմ են Ուկրաինայի անդամակցությանը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը զարմանքով է արձագանքել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այն խոսքին, թե դաշինքի բոլոր անդամները սպասում են Ուկրաինայի անդամակցությանը ռազմական բլոկին։ Իր արձագանքը քաղաքական գործիչը հայտնել է Twitter-ի միկրոբլոգում:

«Ի՞նչ...»,- գրել է Օրբանը՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքն այն մասին, որ ՆԱՏՕ-ի անդամների աջակցությունը հնարավոր կդարձնի Կիևի անդամակցությունը։

Ավելի վաղ Ստոլտենբերգը Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում Կիևին աջակցող կոնտակտային խմբի նիստի մեկնարկից առաջ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները կողմ են  դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում