ՄՄարիամ Մխիթարյան

Ամերիկացի միլիոնատերերը Կոնգրեսին կոչ են արել բարձրացնել իրենց հարկերը

Ամերիկացի միլիոնատերերը Կոնգրեսին կոչ են արել բարձրացնել իրենց հարկերը

«Հայրենասեր միլիոնատերեր» շարժման ակտիվիստները, որոնք ներառում են Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանցից շատերին, երեքշաբթի հավաքվել են Կոնգրեսի մոտ և օրենսդիրներին խնդրել են բարձրացնել հարուստ անհատների հարկերը, գրում է MarketWatch-ը:

Շարժման ղեկավար Մորիս Փերլը քննադատել է ներկա հարկային համակարգը և այն «անհեթեթ» գաղափարը, թե հարուստների համար հարկերի կրճատումը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը և դրական կազդի մյուսների վրա: «Սա տնտեսական մանիպուլյացիա է, և Ամերիկան ​​վճարում է դրա գինը»,- ասել է նա։

«Հայրենասեր միլիոնատերեր» շարժումն առաջարկում է ներդնել առաջադեմ հարկային համակարգ և սահմանել 90 տոկոս եկամտային հարկ տարեկան ավելի քան 100 մլն դոլար եկամուտ ունեցող անձանց նկատմամբ, ինչպես նաև հավասարապես հարկել 1 միլիոն դոլարից ավելի բոլոր եկամուտները՝ անկախ դրանց բնույթից՝ լինի կապիտալ շահույթ, ժառանգություն, թե աշխատավարձ։ Ակտիվիստների կարծիքով՝ այդ միջոցները կօգնեն կանխելու հասարակական անկարգությունները, որոնք կարող են սկսվել սոցիալական անհավասարության խորացման ֆոնին:

Շարժումն ավելի քան 10 տարի է՝ ինչ պահանջում է բարձրացնել մեծահարուստների հարկերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում