ՄՄարիամ Մխիթարյան

Ռեկորդային ջրհեղեղներ Ուկրաինայում

Ռեկորդային ջրհեղեղներ Ուկրաինայում

Ուկրաինայում ռեկորդային գարնանային ջրհեղեղները սպառնում են միլիոնավոր վնաս պատճառել երկրին: Այս մասին հայտնել Է ուկրաինական Страна պարբերականը՝ հղում անելով փորձագետներին։

«Երկիրը բառացիորեն հեղեղված է ջրով: Ջրհեղեղների գագաթնակետը սպասվում է ապրիլի 22-ին, հնարավոր է բնակչության տարհանում»,- գրում է պարբերականը։

Կիևում արդեն ջրի տակ է հայտնվել մայրաքաղաքի Օբոլոնի զբոսայգու մի մասը, հեղեղվել են հետիոտնային անցումները, ծառերը մնացել են ջրի մեջ: Ջրհեղեղի պատճառով բացակայում է տրանսպորտային հաղորդակցությունը Չեռնիգովի մարզի որոշ բնակավայրերի հետ: Լուրջ իրավիճակ է ստեղծվել Ժիտոմիրի մարզում, որտեղ ջրհեղեղի հետևանքով ամբարտակները քանդվել են, գետանցումները ծածկվել են ջրով, իսկ շատ գյուղերում բնակելի տներ են հեղեղվել։ Սպասվում է, որ գետերի ջրի մակարդակը մինչև մայիս կբարձրանա»,-պարզաբանում է Страна-ն։

Ջրհեղեղի հետևանքների վերացման համար հարյուրավոր միլիոններ կպահանջվեն։ Բացի այդ, վտանգված է սպասվող բերքը, գրում է թերթը՝ մանրամասնելով, որ ավելի քան 9 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք արդեն ջրածածկ է եղել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում