ԼԼիլիթ Ասատրյան

Դատարանները վարչական պատասխանատվության ենթարկելու գործերից և բռնագանձման փոքր հայցերից թոթափելու հարցը դրվել է հանրային քննարկման

Դատարանները վարչական պատասխանատվության ենթարկելու գործերից և բռնագանձման փոքր հայցերից թոթափելու հարցը դրվել է հանրային քննարկման

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ այսօրվանից մեկնարկեցին օրենսդրական բարեփոխումների նոր փաթեթի վերաբերյալ հանրային քննարկումները, որոնք միտված են դատական համակարգում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը, դատավորների գերծանրաբեռնվածության թոթափմանն ու երկրում արդարադատության որակի բարձրացմանը։

 
Հնարավոր է սա 4 մարդ and սովորող մարդիկ նկարն է
 

ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի գլխավորությամբ այսօր, ի թիվս այլնի, քննարկման մասնակիցներն անդրադարձան վարչական դատարանից և վարչական դատավարության օրենսգրքից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսված վարույթների թոթափմանն ու վճարման կարգադրությունները և պարզեցված վարույթները նոտարներին փոխանցելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերին։

 
Հնարավոր է սա 7 people նկարն է
 

Օրենսդրական բարեփոխումներին նվիրված քննարկումներին հրավիրված էին օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, միջազգային գործընկերներ և այլ շահագրգիռ անձինք։

 
Հնարավոր է սա 7 մարդ and սեղան նկարն է
 

ԲԴԽ-ից հավելում են, որ բարեփոխումներին ուղղված քննարկումները շարունակական են լինելու:


Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում