ԱԱրսեն Մկրտչյան

Գլխավոր դատախազի հրամաններով գերատեսչությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ

Գլխավոր դատախազի հրամաններով գերատեսչությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 4-ի և 17-ի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:

Մասնավորապես՝

  • գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղեկալ Սամվել Հակոբյանը նշանակվել է նույն վարչության պետ.
  • գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Լուիզա Մանուկյանը նշանակվել է նույն վարչության պետ.
  • գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Նարեկ Մովսիսյանը նշանակվել է նույն վարչության պետի տեղակալ.
  • Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Տիգրանուհի Բադալյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ.
  • Մարիա Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում