ՎՎահե Դավթյան

Ավտովթար Սիլիկյան թաղամասում

Ավտովթար Սիլիկյան թաղամասում

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ ապրիլի 14-ին՝ ժամը 08:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Mini Cooper մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1996 թ․) բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, ուղղել այն, սահմանազատել տարածքը և ուղղել բետոնե արգելապատնեշը. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում