Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Մոսկվա. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա:

Նա անդրադարձավ նաև Միրզոյանի՝ ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում համաձայնեցված այցը չեղարկելու մասին հարցին:

«Այդ հանդիպման չկայանալը սուր ճգնաժամի հետ էր կապված, ոչ թե հանդիպում բոյկոտելու: Այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ հանդիպումը չի չեղարկվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում