ԱՄՆ-ը Ուկրաինային 400 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել

ՄՄերի Ներսիսյան

400 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Էնթոնի Բլինքները հայտարարել է, որ Կիևը զինամթերք կստանա HIMARS բազմակի հրթիռային համակարգի, հաուբիցների և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաների համար։ ԱՄն Գլխավոր դիվանագետի խոսքով՝ միայն Ռուսաստանը կարող է վերջ տալ այս պատերազմին։ «Քանի դեռ Ռուսաստանը չի կանգնեցնում հակամարտությունը, Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինային՝ուժեղացնելով զինված ուժերը մարտի դաշտում, որպեսզի Ուկրաինան ուժեղ դիրքերում լինի բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է ՄՆ պետքարտուղարը:

ՉԺՀ-Ն ՉՊԵՏՔ Է ԶԵՆՔ ՎԱՃԱՌԻ ԿԱՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՄՈՍԿՎԱՅԻՆ. ԲՈՐԵԼ

Եվրահանձնաժողովում հույս ունեն, որ Պեկինը զենք չի մատակարարի Մոսկվային՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը: Նաբիլա Մասրալիի խոսքով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավարին հստակ ուղերձ է հղել՝՝՝ Չինաստանը չպետք է զենք վաճառի կամ տրամադրի Մոսկվային։ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Չինաստանը պետք է դրական դեր խաղա ռուս-ուկրաինական հակամարտության հարցում, այլ ոչ թե աջակցի այն կողմին, որին Բրյուսելը սխալ է համարում: Նրա խոսքով՝ Վան Ին հաստատել է, որ Չինաստանը կողմերից ոչ մեկին զենք չի մատակարարի:

ՉԺՀ ՕՐԱԿԱՐԳԻՑ ՉԻ ՀԱՆՎԵԼ ՄԱՀԱԲԵՐ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ. ՔԻՐԲԻ

Չինաստանն իր օրակարգից դեռ չի հանել Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունում մահաբեր զենք մատակարարելու հարցը՝ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը: Ջոն Քիրբիի խոսքով՝ Վաշինգտոնը վստահ չէ, որ Պեկինը որոշում են կայացրել այս ուղղությամբ։ Օրեր առաջ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ իր երկիրը չի հանդուրժի ԱՄՆ-ի սպառնալիքներն ու ճնշումները չին-ռուսական հարաբերությունների հետ կապված։

ԻՐԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԱԷՄԳ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Թեհրանում կայացել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հանդիպումը: Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Իրանի միջուկային արդյունաբերության գործունեության, կարգավիճակի ու կարողությունների մոնիտորինգի հարցը գործակալության օրակարգային ամենակարևոր հարցերից է:

Անդրադառնալով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նախատեսված՝ Իրանի պարտավորությունների կրճատմանը, Էսլամին հավելել է՝ «Մյուս կողմը չկատարեց ծրագրով ստանձնած պարտավորությունները, ուստի Իրանը որոշեց կրճատել իր պարտավորությունները»: Օրերս Իրանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ ԱԷՄԳ հետ Իրանի հարաբերություններն ընթանում են ճիշտ և բնականոն ուղիով: Գրոսիի այցը Թեհրան տեղի է ունենում հայտարարությունների ֆոնին, որ Թեհրանին հաջողվել է ուրանի հարստացման ծավալները հասցնել 84 տոկոսի՝ մոտենալով միջուկային զենքի ստեղծմանը։ Իրանական կողմը հերքում է այդ պնդումները՝ նշելով՝ Իրանի միջուկային կենտրոններում ուրանի հարստացման մակարդակը չի գերազանցում 60 տոկոսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում