ԼԼիլիթ Ասատրյան

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արտավազդ Փելեշյանի հետ, շնորհավորել 85-ամյա հոբելյանի առթիվ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արտավազդ Փելեշյանի հետ, շնորհավորել 85-ամյա հոբելյանի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով:

Վարչապետը վարպետին մաղթել է առողջություն, ստեղծագործական էներգիա և շնորհակալություն հայտնել նրան բեղմնավոր գործունեության համար:

Նիկոլ Փաշինյանը և Արտավազդ Փելեշյանը քննարկել են նաև արվեստի ու կինոյի զարգացմանը վերաբերող հարցեր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում