ԳԳոհար Սարգսյան

ՊԵԿ-ը ներկայացրել է փետրվարի 1-15-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՊԵԿ-ը ներկայացրել է փետրվարի 1-15-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է փետրվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

7 դեպքով արձանագրվել  է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի՝ ընդհանուր 728.5 հազար ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների մատակարարում և տեղափոխում, հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ:

Ցանկը՝ https://bit.ly/3XNNAMt

6 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 51․287 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 27․310 մլն ՀՀ դրամ:

Ցանկը՝ https://bit.ly/3xKm2xe

4 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 150.595 մլն ՀՀ դրամ:

Ցանկը՝ https://bit.ly/41geH5Z

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում