ԼԼիլիթ Ասատրյան

Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, 120 000 մարդ սպասում է միջազգային հանրության արձագանքին. Վլադիմիր Վարդանյանը` ԵԽԽՎ-ում

Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, 120 000 մարդ սպասում է միջազգային հանրության արձագանքին. Վլադիմիր Վարդանյանը` ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի որոշ անդամներ դրսևորում են այնպիսի վարքագիծ, որը չի համապատասխանում կազմակերպության արժեքներին: ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Օրինակ` մի քանի օր առաջ երկրներից մեկի առաջնորդը (խմբ.՝ Իլհամ Ալիևը) ասաց, որ եթե նրանք չեն ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել մեր պայմաններով, մեր սահմանները կլինեն այնտեղ, որտեղ մենք կցանկանանք»,- նշել է նա՝ ընդգծելով, որ դա Եվրոպայի խորհրդի հռետորաբանությունը չէ և համահունչ չէ Եվրախորհրդի շրջանակներում ստանձնած պարտականություններին։

«Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցերը, 120 000 մարդ, ում իրավունքները պետք է պաշտպանվեն են այս կազմակերպության կողմից սովամահ են լինում և սպասում են միջազգային հանրության արձագանքին»,- նշել է Վարդանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում