ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանի ՆԳՆ-ն վերացրել է ոչնչացման ենթակա զենքի վերավաճառքի ալիքը

Ղազախստանի ՆԳՆ-ն վերացրել է ոչնչացման ենթակա զենքի վերավաճառքի ալիքը

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ՆԳՆ ներքին անվտանգության վարչության հետ համատեղ վերացրել է շահագործումից հանված և ոչնչացման ենթակա զենքերի վերավաճառքի ալիքը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանցախմբի կազմում եղել են գործող և նախկին իրավապահներ, նրանց հանցակիցները, որոնք զբաղվում էին զենքի և զինամթերքի երկրորդական շրջանառությամբ։

Ձերբակալությունների և խուզարկությունների ժամանակ առգրավվել են մեծ քանակությամբ զենք ու  ռազմամթերք, ինչպես նաև վերացվել է նախկին ոստիկանի ստեղծած զենքի ձևափոխման ընդհատակյա արտադրամասը։ Ալմաթիի դատարանն արդեն մեղադրական վճիռ է կայացրել, մեղադրյալները կենթարկվեն 2-5 տարվա ազատազրկման:

Ըստ տեղեկությունների՝ աշխատանքից ազատել են նաև իրավապահ մարմինների մի քանի ղեկավարի՝ իրենց պարտականություններն անփույթ կատարելու և անձնակազմի նկատմամբ վերահսկողությունը թուլացնելու համար։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում