Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ՄՄարիամ Մխիթարյան

ԵԽ-ն Բաքվին կոչ է արել վերանայել ԶԼՄ-ների մասին օրենքը, վերականգնել փաստաբաններին կոլեգիայում և արդարացնել ակտիվիստներին

ԵԽ-ն Բաքվին կոչ է արել վերանայել ԶԼՄ-ների մասին օրենքը, վերականգնել փաստաբաններին կոլեգիայում և արդարացնել ակտիվիստներին

Դեկտեմբերի 8-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1451-րդ նիստում, որտեղ քննարկվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման ընթացքը, Ադրբեջանի վերաբերյալ կայացվել են որոշումներ։

ՄԻԵԴ-ի որոշումների մոնիթորինգի խմբի ղեկավար Խալիդ Աղալիևը հայտնել է, որ  ՄԻԵԴ-ը գոհունակություն է հայտնել լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով հետաքննության վերսկսման կապակցությամբ:

Միաժամանակ նշվում է, որ պետք է հետաքննվեն Իսմայիլովայի դեմ իրականացված գործողությունների դրդապատճառները, կատարվեն բոլոր վկաների հարցաքննություն և փաստերի հետաքննություն։

ԵԽ Նախարարների կոմիտեն անդրադարձել է նաև ԶԼՄ-ների մասին նոր օրենքին՝ նշելով այն լրամշակելու և Եվրոպայի խորհրդի չափանիշներին լիովին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։

Կոմիտեն նաև կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը տեղեկատվություն տրամադրել ԶԼՄ-ների զարգացման գործակալության կազմի և աշխատանքային պրակտիկայի մասին, որն իրավասու է լրատվամիջոցներին ներառել մեկ ռեգիստրում: Բացի այդ, պահանջել են հետաքննել լրագրողների դեմ կատարված հանցագործությունները։

«Անար Մամեդլի խմբի» գործով ՄԻԵԴ-ը գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանի Գերագույն դատարանը լիովին արդարացրել է NIDA շարժման ակտիվիստներ Շահին Նովրուզլուին և Վահիդ Ազիզովին։

Միաժամանակ, ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջել է չեղարկել Խադիջա Իսմայիլովայի, իրավապաշտպաններ Ինթիգամ Ալիևի, Լեյլա Յունուսի, Արիֆ Յունուսի, ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովի, Բայրամ Մամեդովի (հետմահու) դատվածությունը, նրանց լրիվ արդարացնել և վերականգնել քաղաքացիական բոլոր իրավունքները։

Հանձնաժողովը պահանջել է նաև Էլչին Նամազովին և Խալիդ Բաղիրովին վերականգնել փաստաբանների միությունում:                 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում