ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2826 խախտում

ԱԱրսեն Մկրտչյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 14-21-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2826 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 26 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 29 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 87-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով։ Բացի այդ, 12 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում