Ժողովրդավարական գործընթացները Հայաստանում ֆիքսվում են թե՛ հանրության, թե՛ մեր միջազգային գործընկերների կողմից. Արայիկ Հարությունյան

ԼԼիլիթ Ասատրյան

Ժողովրդավարական գործընթացները Հայաստանի Հանրապետությունում այն մակարդակի են հասել, որ ֆիքսվում են թե՛ հանրության, թե՛ մեր միջազգային գործընկերների կողմից: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրվելու հարցին՝ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ եթե մենք գնում ենք նաև պառլամենտարիզմի և խորհրդարանական կառավարման ձևի զարգացման ուղղությամբ, ապա դա շատ ընդունված ձև է ամբողջ աշխարհում:

«Կարծում եմ՝ շատ քիչ երկրներում է այլ կերպ: Խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման առումով սա նույնպես կարևոր քայլ էր»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք կա՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկում:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ ՀԱՊԿ-ը պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարի»,- ասաց նա: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում