ՄՄարիամ Մխիթարյան

Կիևն ինքը պետք է որոշի՝ երբ սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ. Շառլ Միշել

Կիևն ինքը պետք է որոշի՝ երբ սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ. Շառլ Միշել

Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե երբ պատրաստ կլինի բանակցել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ գրում է ТАСС-ը։

«Ոչ ոք չի կարող Ուկրաինայի փոխարեն որոշել՝ ինչ պայմաններով բանակցել, ինչ զիջումների գնալ: Մենք վճռականորեն աջակցում ենք Կիևին ֆինանսական, ռազմական և քաղաքական առումներով: Սակայն Ուկրաինան ինքն է իր ճակատագրի տերը, հետևաբար նրա ինքնիշխան իրավունքն է ընտրել բանակցություններ սկսելու պահը»,- ասել է Շառլ Միշելը France Inter ռադիոկայանի եթերում։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ շուտով «հեռախոսային դիվանագիտություն» կանցկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի գործընկերների՝ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Նրա խոսքով՝ Պուտինն այժմ ավելի բաց է բանակցությունների համար, քան նախկինում էր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում