Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց

ԱԱրսեն Մկրտչյան

Վաղարշապատի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին հոկտեմբերի 18-ին:

Երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում Էջմիածնի Զվարթնոց թաղամասի կամրջի մոտ նրանք հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է փաթեթ` լցված մոտ 28 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով:

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում