Պատրաստ ենք կառուցողական երկխոսության. ՀՀ վարչապետը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԳԳոհար Սարգսյան

Չնայած աշխարհում քաղաքական լարվածությանը և բարդ տնտեսական իրավիճակին՝ ԵԱՏՄ-ն հետևողական իրականացնում է ինտեգրացիան, խորացնելով անդամ պետությունների միջև գործակցությունը՝ հայտարարել է Հայաստանի վարչապետը Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Նոր, գլոբալ մարտահրավերների պայմաններում, ըստ Նիկոլ Փաշինյանի, ընթացիկ տարում արձանագրվել է փոխադարձ առևտրաշրջանառության դրական դինամիկա:

Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ պետությունների առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին հասել է 2.8 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 74 տոկոսով: Հայաստանից արտահանումն ավելացել է երկու անգամ, իսկ ներմուծումը՝ 58 տոկոսով, նշել է վարչապետը ընդլայնված կազմով նիստի ընթացքում:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Արդյունաբերական կոոպերացիաները և համատեղ արտադրությունների զարգացումը, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, թույլ կտան մեր երկրներին ավելի մրցունակ դառնալ: Համատեղ նախագծերի ֆինանսավորման քաղաքականության մշակումը կդառնա սեփական ապրանքների միասնական շուկայի ստեղծման հիմնական գործոններից մեկը և կարող է փոխարինել ներմուծմանը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ ոլորտների ձևավորմանը, դա ոչ միայն ԵԱՏՄ պայմանագրի կատարում է, այլև անհրաժեշտ պայման տնտեսական ինտեգրացիայի համար, որպեսզի լիարժեք զարգանա արդյունաբերական հատվածը:

Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ հաշվի առնելով անդամ բոլոր պետությունների շահերը: Հակառակ դեպքում ԵԱՏՄ անդամ երկրները երկկողմանի պայմանագրերի ավարտից շուտ չեն կարող օգտագործել գազի ընդհանուր շուկայի պոտենցիալը: Իհարկե սա շատ զգայուն թեմա է, և մեզ պետք է հասկանալ սակագնի հարցը՝ նվազագույնը միջնաժամկետ հեռանկարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում