ՄՄարո Թարվերդյան

Վիկտոր Ենգիբարյանը ԳԴՀ սննդի և գյուղատնտեսության նախարարության պետքարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Վիկտոր Ենգիբարյանը ԳԴՀ սննդի և գյուղատնտեսության նախարարության պետքարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Գերմանիայում և Լիխտենշտայնի Իշխանապետությունում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հոկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ սննդի և գյուղատնտեսության նախարարության պետքարտուղար Օֆելիա Նիքի (Ophelia Nick) հետ:

 
ՀՀ դեսպանը գերմանացի պաշտոնյային ներկայացրել է այս տարվա սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
 

ՀՀ դեսպանը կարևորել է Գերմանիայի՝ որպես գյուղատնտեսության ոլորտում աշխարհում առաջատար երկրներից մեկի և Հայաստանի՝ որպես փոքր, սակայն որակյալ արտադրանք մատակարարող երկրի միջև լավագույն փորձի փոխանակումը՝ այդ թվում ոլորտային մասնագետների փոխայցերի միջոցով:

 

Երկուստեք կարևորվել է Գերմանիայում պարբերաբար տեղի ունեցող ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը, գոհունակությամբ արձանագրվել, որ Հայաստանը մասնակցել է այս տարվա մայիսին Դյուսելդորֆում կայացած գինիների ProWein և հուլիսին Նյուրնբերգում կայացած օրգանական սննդի BioFach ցուցահանդեսներին:

 

Գերմանացի պաշտոնյան տեղեկացրել է նաև կլիմայական փոփոխությունների համատեքստում ԳԴՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների, այս ոլորտում թվայնացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային մակարդակում շփումները շարունակելու վերաբերյալ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում